Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաց պատրիարք Իլյա 2-րդը հայտարարել է, որ այսօր Վրաստանի բնակչությունը քաղաքականացված է՝ նկատի ունենալով հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները.
«Քաղաքականությունը գրեթե փոխել է վրացի մարդուն: Դա լավ չէ ո՛չ մեզ համար, ո՛չ էլ հայրենիքի համար: Մենք պետք է հիշենք, որ գոյություն ունեն արժեքներ՝ Աստված, հայրենիք, մարդ, երկիր, լեզու, հավատ: Մենք պետք է պաշտպանենք դրանք: Վրացի մարդուն չպետք է պառակտի հին հռոմեացիների կարծիքը, որոնք ասում էին, թե մարդը մարդու համար գայլ է:
Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջան, որում մարդը մարդուն թշնամի է: Վրացի մարդը չպետք է ասի, թե մարդը մարդուն թշնամի է: Այդ կարծիքն անթույլատրելի է: Իրականում մարդը մարդուն եղբայր է: Մենք հաճախ վիրավորում ենք միմյանց և հետո ենք հասկանում դա: Դա ամոթալի է»:









































