Ջերմուկում հուլիսի 16-28-ը անցկացվում է ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի հերթական փուլը: Մրցաշարին մասնակցում են 12 ուժեղագույն շախմատիստուհիներ, այդ թվում` գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը:
5-րդ տուրում Լիլիթը տոնեց իր երկրորդ հաղթանակն ընթացիկ մրցաշարում, իսկ Էլինան իր պարտիան ավարտեց ոչ-ոքի: Գրանցվեցին հետևյալ արդյունքները`
Դանիելյան – Ժաո Հու` 0.5:0.5
Հոու Յիֆան – Խուրցիձե` 1:0
Լուֆեյ – Կոներու` 0.5:0.5
Կովալեվսկայա – Յու Վենջուն` 0.5:0.5
Ն. Կոսինցևա – Մկրտչյան` 0:1
Լահնո – Մունգունտուլ ` 0.5:0.5
5-րդ տուրից հետո Դանիելյանն ու Մկրտչյանը վաստակել են 2.5-ական միավոր և ևս 3 շախմատիստուհիների հետ կիսում են 5-9-րդ տեղերը: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Լի Վենջունը` 4 միավորով:










































