Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը զգուշացրել է սոցիալական պայթյունի մասին Եվրոպայում երիտասարդության շրջանում աճող գործազրկության պատճառով:
«Իսպանիայի ցույցերը վկայում են, որ առկա է սոցիալական պայթյունի վտանգ՝ կապված Եվրոպայում երիտասարդության շրջանում գործազրկության բարձր մակարդակի հետ»,- բելգիական ԶԼՄ-երը մեջբերում են նրա խոսքերը:
Նրա կարծիքով` սոցիալական պայթյունից խուսափելու համար անհրաժեշտ է ստեղծել նոր ծրագեր այդ սերնդի ներկայացուցիչներին աշխատատեղերով ապահովելու նպատակով:
Հիշեցնենք, որ երեկ Իսպանիայի մայրաքաղաքում ցույցի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորվել է 26 մարդ, այդ թվում` մեկ ոստիկան: Ցուցարարները հանդես են եկել հարկերի բարձրացման, պետական ծառայողների հավելավճարների կասեցման և գործազրկության նպաստների կրճատման դեմ:








































