«Համբուրգ»-ի հետ առաջիկա ընկերական հանդիպմանը «Բարսելոնա»-ի կազմում պարտադիր պետք է հանդես գա Լիոնել Մեսսին: Այլ կերպ թիմը կարող է ֆինանսական կորուստներ կրել:
Bild-ը տեղեկացնում է, որ նշված խաղի անցկացման պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ կատալոնացիները պարտավորվում են 1.2 մլն եվրո վճարել` արգենտինացի աստղի խաղադաշտ դուրս չգալու դեպքում:
Հիշեցնենք, որ «Համբուրգ» – «Բարսելոնա» հանդիպումը նվիրված է գերմանական թիմի 125-ամյակին: Այն տեղի կունենա երեքշաբթի` հունիսի 24-ին:





































