Իտալական «Միլան»-ը շարունակում է հարձակվողներ փնտրել ակումբային գրանցումը վերջերս փոխած Զլատան Իբրահիմովիչին փոխարինելու համար:
«Ռոսոներիներ»-ի կազմ տեղափոխվելու հիմնական թեկնածուներն են Ալեսանդրո Մատրին և Նիկլաս Բենդտները:
Չնայած այն փաստին, որ Բենդտների տրանսֆերի ձեռքբերումը քննարկվում է որպես պահեստային տարբերակ` «Արսենալ»-ի պահանջած փոխհատուցման չափը (7 մլն եվրո) ձեռնտու է «Միլան»-ին` հաշվի առնելով ակումբի ֆինանսկան խնդիրները:









































