ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը շաբաթ օրը հայտարարել է, որ Սիրիա է ուղարկել կազմակերպության խաղաղապահ բաժնի ղեկավար Էրվե Լադսուսին և ռազմական խորհրդական Բաբակարա Գայեին, ով ղեկավարելու է դիտորդական առաքելությունը: Այս մասին հաղորդել է Reuters-ը:
«Ես խաղաղարարական գործողությունների հարցերով զբաղվող իմ տեղակալին, նաև գլխավոր ռազմական խորհրդականին, ով ղեկավարելու է ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը Սիրիայում, ուղարկել եմ Սիրիա` իրավիճակը գնահատելու»,- գործակալությունը մեջբերում է Պան Գի Մունի խոսքը, ով այժմ պաշտոնական այցով գտնվում է Խորվաթիայում:
Նախատեսվում է, որ սենեգալցի Գայեն, ով արդեն ժամանել է Դամասկոս, փոխարինելու է նորվեգիացի գեներալ Ռոբերտ Մուդին, քանի որ լրացել է վերջինիս կողմից ղեկավարվող դիտորդների առաքելության ժամկետը:











































