Ամերիկյան հատուկ ծառայությունները փորձում են մտնել Ջեյմս Հոլմսի բնակարան, որին կասկածում են Կոլորադոյի կինոթատրոնում 14 մարդու սպանության մեջ:
«Շատ դժվար կլինի անվտանգ մտնել բնակարան: Ես երբեք ոչ մի նմանատիպ բան չեմ տեսել: Դատելով տեսագրությունից, որը հաջողվել է մեզ ձեռք բերել՝ այնտեղ լարեր, զինամթերքով լի արկղեր, հեղուկներով լի սրվակներ և ականանետներ կան »,- հաղորդում է CNN-ը` մեջբերելով տեղի ոստիկանության ղեկավար Դեն Օտսի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդում էին, թե Ջեյմս Հոլմսի բնակարանը ականապատված է: Մասնագետների խոսքերով` պայթուցիկ սարքն այնքան բարդ է, որ ականազերծումը կարող է տևել մի քանի ժամից, մի քանի օր: Պայթուցիկի քանակի և տեսակի մասին ոչինչ չի հաղորդվում:








































