Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն Seven անվանումով գիշերային ակումբ է բացել պորտուգալական Ալգարվայում:
Հաստատությունը գտնվում է նախկին Tivoli կոնգրես հյուրանոցի տեղում: Ակումբի բացման համար ֆուտբոլսիստը ծախսել է մոտ 1 մլն եվրո:
Բացման արարողությանը Ռոնալդուն հրավիրել է Մադրիդի «Ռեալ»-ի իր թիմակիցներին` նրանց համար վարձելով անձնական ինքնաթիռ: Միջոցառմանը ներկա էր նաև ֆուտբոլիստ հարսնացու Իրինա Շեյկը:
Նշենք նաև, որ «արքայական ակումբ»-ի առաջատարը և նրա հարսնացու Իրինա Շեյկը 4 մլն եվրո արժողությամբ առանձնատուն են ձեռք բերել Պորտուգալիայի հյուսիսում` «Պերեդա-Գերեշ» ազգային արգելոցի տարածքում: Marca- տեղեկացմամբ` տունը զբաղեցնում է շուրջ 800 քմ տարածք:









































