Ուկրաինայի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում Դոնեցկի «Շախտյոր»-ը հյուրընկալ հաղթանակ տարավ «Գովերլա»-ի նկատմամբ: Հանդիպումն ավարտվել է 1:3 հաշվով:
Խաղի հաշիվը 51-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ առաջնության առաջին տուրի Կիևի «Արսենալ»-ի հետ խաղում Մխիթարյանն իր հաշվին դուբլ է գրանցել:
Այսպիսով` «Շախտյոր»-ն իր ակտիվում ունենալով 6 միավոր` գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
«Գովերլա» – «Շախտյոր»` 1:3
0:1 Մխիթարյան (51′), 0:2 Իլսինյո (52′), 1:2 Ռայչևիչ (86′), 1:3 Սելեզնյով (90+3′)








































