Իսպանական մամուլի տեղեկացմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոն գովեստի խոսքեր է հղել թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլին: Դի Ստեֆանոն վստահ է, որ Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կարող է ավելի լավ ֆուտբոլ ցուցադրել:
«Օզիլն իսկական ֆենոմեն է: Բայց ես ցանկանում եմ, որ նա ավելի լավ ֆուտբոլ ցուցադրի, քանի որ դա վեր չէ նրա ուժերից: Չնայած այս ամենին` պետք է նշեմ, որ ակումբի գլխավոր օղակը համակցված գործող կոլեկտիվն է: Ոչ մի ֆուտբոլիստ ահնհատապես ավելի կարևոր չէ, քան միասնական թիմը: Ինչ վերաբերում է «Ռեալ»-ին, ապա ակումբը պատրաստ է հաղթանակներ տանել բոլորի նկատմամբ»,- հայտարարել է դի Ստեֆանոն:









































