«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Քրիս Սմոլինգը բաց կթողնի Անգլիայի առաջնության մեկնարկը: Այդ մասին տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Ոտնաթաթի ոսկրերի վնասվածքի պատճառով տարած վիրահատությունից վերականգնման համար ֆուտբոլիստին 9-10 շաբաթ է անհրաժեշտ: 2011/12թթ մրցաշրջանում Սմոլինգը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Անգլիայի առաջնության շրջանակներում մասնակցել 19 հանդիպման:






































