Թաիլանդի քրեական դատարանի հաջորդ նիստը, որը քննում է ԱՄՆ-ից Ռուսաստան ռուս գործարար Վիկտոր Բուտի արտահանձնման հարցը, կկայանա սեպտեմբերի 17-ին Բանգկոկում: Այս մասին հայտնել է RIA Novosti-ն` հղում կատարելով Բուտի փաստաբան Մոնտրի Չայկումանին:
«Այս նիստում մենք պետք է հաստատենք մեր մտադրությունը` շարունակել Բուտի գործի վերանայումը: Դրանից հետո դատարանը կնշանակի մեր առաջարկած ցուցակով վկաների լսումները ու նրանց կկանչի»,- գործակալությանը հայտարարել է փաստաբանը:
Նա ընդգծել է, որ թաիլանդական դատարանի կողմից գործի վերանայումը նպատակ ունի ապացուցել Բուտի կալանավորման անօրինականությունը, ինչպես նաև 2010թ. նոյեմբերին ռուս գործարարին ամերիկյան իշխանություններին հանձնելը:










































