Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը նոր մրցաշրջանում հանդես կգա «Վոլգա»-ում, որը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում խաղալու իրավունք է ստացել: Խաղացողն իր նոր ակումբ է տեղափոխվել վարձավճարով:
«Լոկոմոտիվ»-ի հարձակվողը «Վոլգա»-ի հետ պայմանագաիր կկնքի երկուշաբթի օրը:
Անցած մրցաշրջանում Սարկիսովը Ռուսաստանի առաջնության առաջին դիվիզիոնում 41 խաղում խփել է 8 գոլ: Հիշեցնենք, որ Արթուրը 2011/12թթ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Շիննիկ»-ում:









































