Իրանի ժողովուրդը ցանկանում է նույն ազատությունները, որոնց ձգտում են Թունիսի և Եգիպտոսի քաղաքացիները: Այսօր այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը:
«Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկությունները ցույց են տալիս, որ Իրանի ժողովուրդը ցանկանում է ունենալ նույն ազատությունները, ինչին ձգտում են Թունիսի և Եգիպտոսի քաղաքացիները»,- ասել է Բուզեկը:
Նա կոչ է արել Իրանի իշխանություններին խոչընդոտներ չստեղծել ընդդիմադիր առաջնորդների գործունեության համար, զերծ մնալ բռնություններից և հարգել ազատ հավաքներ անցկացնելու իրանցիների իրավունքները:
Այս մասին գրում է Interfax գործակալությունը:








































