Sunday, 07 06 2026
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում

ԱՄՆ ռազմաօդային բազայի հրահանգիչը մեղավոր է ճանաչվել բռնաբարության մեջ

Ատենակալների ռազմական դատարանը Տեխասում Լեքլենդի ռազմաօդային ուժերի ուսումնական բազայի հրահանգչին մեղավոր է ճանաչել բռնաբարության և այլ սեքսուալ բնույթի հանցագործությունների մեջ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Ավագ սերժանտ Լուիս Ուոլքերը մեղադրվում էր մեկ կուրսանտի բռնաբարության և ևս 10-ի նկատմամբ ոչ պատշաճ վարք դրսևորելու մեջ:

Ուոլքերից բացի` հետաքննություն է անցկացվում բազայի ևս 11 հրահանգիչների նկատմամբ: Ընդհանուր առմամբ մեղադրանք է հարուցվել 6 հրահանգիչների դեմ, ընդ որում` Ուոլքերի հանցագործությունն ամենալուրջն է: Այդ գործով որպես տուժած հանդես է գալիս 31 կին:

Մեղադրյալը սառնասրտորեն է ընդունել ատենակալների վճիռը: Նրան սպասվում է ցմահ ազատազրկում:

Լեքլենդի բազայում պատրաստականություն են անցնում ԱՄՆ ռազմաօդային ուժերի բոլոր զինծառայողները: Ամեն տարի բազան ավարտում է 35 հազար մարդ, որոնց մեկ հինգերորդը կին է: Լեքլենդում աշխատում է շուրջ 475 հրահանգիչ, 90 տոկոսը՝ տղամարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում