ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարգադրել է մի քանի օրով ԱՄՆ-ի բոլոր դրոշները ցած իջեցնել` ի նշան Կոլորադո նահանգի կինոթատրոնում զոհվածներին նվիրված սգի:
Ավրորա քաղաքի կինոթատրոնում (Կոլորադո) հինգշաբթի օրը ուշ երեկոյան անհայտ անձը բաց է արցունքաբեր գազ է բաց թողել, որից հետո կրակել է հանդիսատեսի վրա: Մահացել են 12, վիրավորվել 59 մարդ: Կասկածյալը ձերբակալված է, նա եղել է տեղի բնակիչ 24-ամյա Ջեյմս Հոլմսը: Հետաքննությունը շարունակվում է:
«Ի հարգանս անմիտ բռնության զոհերի, որն իրականացվել է հուլիսի 20-ին Ավրորա քաղաքում, իշխանությամբ, որը տրված է ինձ սահմանադրությամբ և օրենքով, որպես ԱՄՆ-ի նախագահ, ես սույն հրամանագրով կարգադրում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշը իջեցվի Սպիտակ տան վրայից, բոլոր հասարակական կառույցների, զինվորական և ВВС-ի բազաների վրայից, Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանների տարածքներից, ԱՄՆ-ի ողջ տարածքից՝ մինչև 2012 թ. հուլիսի 25-ը»,-ասվում է նախագահական հրամանագրում:
Օբաման կարգադրել է դրոշներն իջեցնել բոլոր դեսպանատների, հյուպատոսարանների, ինչպես նաև արտասահմանյան զինվորական բազաների վրայից:










































