Իտալական «Ջենոա»-ի նախագահ Էնրիկո Պրեցիոզին հայտարարել է, որ վաղը թիմի խաղացող Մատիա Դեստրոն կտեղափոխվի «Ռոմա»:
«Եթե որևէ արտառոց դեպք չպատահի, վաղը կհամաձայնեցնենք Դեստրոյի տրանսֆերային գործարքի բոլոր պայմանները: Այժմ կարելի է ասել, որ նրա տեղափոխությանը ոչինչ չի խանգարում»,- Պրեցիոզիին մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանը Դեստրոն վարձավճարով անցկացրել է «Սիենա»-ում:






































