Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Տոտենհեմ»-ի պաշտպան Լեդլի Քինգը 31 տարեկանում ավարտել է իր մարզական կարիերան: Քինգը «Տոտենհեմ» է տեղափոխվել 1997 թվականին, իսկ 2 տարի անց անցկացրել է իր առաջին պաշտոնական հանդիպումն ակումբի կազմում: 13 տարիների ընթացքում անգլիացի պաշտպանը լոնդոնյան ակումբի կազմում 242 պաշտոնական հանդիպում է անցկացրել` վերջին 6 տարիներին լինելով «Տոտենհեմ»-ի ավագը:
Կենտրոնական պաշտպան Քինգը յուրատեսակ ռեկորդ է սահմանել` իր մարզական կարիերայում ստանալով ընդամենը 8 դեղին և ոչ մի կարմիր քարտ:
Բացի այդ, Լեդլին Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամենաարագ գոլի հեղինակն է: Այդ գոլը խփվել է 1999/2000թթ. մրցաշրջանում` «Բրեդուորդ»-ի դարպասը:






































