BBC-ն տեղեկացնում է, որ «Արսենալ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին չի մասնակցի թիմի` ասիական նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքին:
Դա բացատրվում է նրանով, որ «զինագործներ»-ը պաշտոնական 3 առաջարկ են ստացել Հոլանդիայի հավաքականի խաղացողի տրանսֆերի գնման նպատակով` «Մանչեսթեր Յունայթեդ»-ից, «Մանչեսթեր Սիթի»-ից ու «Յուվենթուս»-ից:
Ակումբների առաջարկած գումարը չի գերազանցում 15 մլն ֆունտը, մինչդեռ «Արսենալ»-ը նախատեսում է այդ հնարավոր գործարքից 25-30 մլն ֆունտ եկամուտ ունենալ:





































