ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու՝ Արտակ Գևորգյանի ձերբակալման 72 ժամը այսօր լրանում է, սակայն ոստիկանությունը պատրաստվում է նրա կալանավորման հարցով դիմել դատարան:
Այս մասին քիչ առաջ ոստիկանության կազմակերպած ասուլիսում հայտարարեց ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը և հույս հայտնեց, որ դատարանը օբյեկտիվ կգտնվի ու անպայման կբավարարի կալանքի միջնորդությունը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի









































