«Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դի Լաուրենտիսը հայտարարեց, որ չի պատրաստվում բաց թողնել թիմի առաջատար Էդինսոն Կավանիին: Football Italia-ն տեղեկացնում է, որ ուրուգվայցի հարձակվողը պահանջում է կրկնապատկել իր տարեկան աշխատավարձը` 2.5 մլն-ից հասցնելով 5 մլն-ի: Սակայն ակումբը պատրաստ է վճարել 3 մլն եվրոյից ոչ ավելի:
«Եթե Կավանին շարունակի հսկայական գումարներ պահանջել, ուղղակի կոչնչանա որպես ֆուտբոլիստ` մշտապես մնալով պահեստայինների նստարանին»,- հայտարարել է ակումբի նախագահը:







































