Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը մեկնաբանել է երեկ ԼՂՀ-ում նախագահական ընտրությունների անցկացումն ու դրա վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը.
«Միջազգային հանրությունը չի ճանաչում այդ ընտրությունները, ինչը հստակ ազդանշան է, որ նա չի հաշտվում օկուպացման հետ: Միջազգային հանրությունը, դրա հետ մեկտեղ, պետք է Հայաստանին կոչ անի ազատել գրաված տարածքները:
Բաքուն հավատարիմ է մնում բանակցային գործընթացին, սակայն, դրա հետ մեկտեղ, հանդես է գալիս ներկայիս ստատուս-քվոյի փոփոխման օգտին: Տարածաշրջանի զարգացման հիմնական խոչընդոտը Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելն է»:











































