Իսպանական մամուլի տեղեկացմամբ` կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի խաղացող Քրիշտիանու Ռոնալդուի խոսքերի և որոշ երկրպագուների պահվածքի մասին:
Հիշեցնենք, որ որոշ երկրպագուներ հաճախ «արքայական ակումբ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի խաղերի ժամանակ բացականչում են Մեսսիի անունը: Դա արվում է Քրիշտիանու Ռոնալդուին հավասարակշռությունից հանելու համար:
Վերջին անգամ պորտուգալացին նման պահվածքի է բախվել «Եվրո-2012»-ի ժամանակ: Ռոնալդուն հայտարարեց, որ անցած տարի միևնույն պահին Մեսսին դուրս մնաց Ամերիկայի Գավաթի խաղարկությունից:
«Չեմ ցանկանում խոսել Ռոնալդուի մասին: Ես չեմ կարող վերահսկել մարդկանց գործողությունները: Կարող եմ միայն ասել, որ ես շարունակում եմ աշխատել և կատարելագործել իմ խաղը»,- հայտարարել է Մեսսին:







































