Իսպանական մամուլի տեղեկացմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն գոհ է իր անցկացրած հանգստից: Արձակուրդի մեծ մասը ֆուտբոլիստն անցկացրել է Թայլանդում:
«Ես Թայլանդում անցկացրել եմ 12 օր և բազմաթիվ դրական հույզեր եմ ստացել: Կլիմայական պայմաներն այնտեղ պարզապես հրաշալի են, իսկ ուտեստները շատ համեղ: Մարդիկ նույնպես շատ բարեհամբույր են: Ես հպարտ եմ, որ կարողացա լինել այդ երկրում»,-հայտարարել է Ռոնալդուն:
Ֆուտբոլիստը նշել է նաև, որ պատրաստ է նոր մրցաշրջանին և «Ռեալ»-ի նոր հաղթանակներին:









































