Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը լքել է Դամասկոսը և անձնական ինքնաթիռով մեկնել Լաթաքիա: Այս մասին հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով ընդդիմության հրամանատարության ներկայացուցիչներին և արևմտյան դիվանագետներին:
Ըստ այդ տեղեկությունների՝ Ասադը, որն արդեն երկրորդ օրն է` չի երևում մարդկանց մեջ, այժմ Լաթաքիայից է ղեկավարում ապստամբությունը ճնշելու գործողությունները: Աղբյուրները նաև նշում են, որ նա, հնարավոր է, լքել է Դամասկոսը մինչ երեկվա ահաբեկչությունը: Ընդդիմության ներկայացուցիչների խոսքերով՝ նախագահի եղբոր՝ Մահեր Ասադի մասին նույնպես որևէ տեղեկություն հայտնի չէ:
Ասադի՝ Լաթաքիա փախչելու մասին տեղեկությունը անկախ աղբյուրների կողմից չի հաստատվել, սակայն Դամասկոսում արդեն լուրեր են պտտվում, որ նա ընտանիքի հետ տեղափոխվել է առավել անվտանգ վայր:







































