Իսպանիայում հայտնի պոռնոաստղ Մարիա Լապիեդրան նկարահանվել է տեսահոլովակում` ի նշան աջակցության «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտային, ով կրկին իր թեկնածությունն է առաջադրելու նշված պաշտոնը զբաղեցնելու համար:
Մարիան կատարել է «Լապորտան իմ տղամարդն է» երգը:
«Տղամարդ, ով փառք, պատիվ ու հաղթանակ է վաստակել: Տղամարդ, ով իմ մահճակալն է տեղափոխել կատալոնական կիրքով, առնականությամբ և սիրով»,- երգում է Լապիեդրան:
Հիշեցնենք, որ Ժոան Լապորտան 7 տարի զբաղեցրել է «Բարսելոնա»-ի նախագահի պաշտոնը: Հենց նա էր նշանակել Գվարդիոլային թիմի գլխավոր մարզիչ:
2010 թվականին Լապորտային փոխարինեց Սանդրո Ռոսելը: Այդ ժամանակից ի վեր «Բարսելոնա»-ի նախկին նախագահը Կատալոնիայի ազգային ժողովի պատգամավոր է:
Հարկ է նշել, որ Լապորտան արդեն բավականին ժամանակ է հանդիպում է պոռնոաստղի հետ:










































