Նոր ձեռնոցը, որը սովորեցնում դաշնամուր նվագել, կարող է նաև օգնել այն մարդկանց, ովքեր շարժողական խնդիրներ ունեն:
The Daily Mail-ը գրում է, որ Georgia Tech-ի հետազոտողներն ասում են, որ իրենց երաժշտական ձեռնոցը կարող է բարելավել զգացողությունները և այն մարդկանց շարժողական հմտությունները, ովքեր ողնուղեղի կամ ողնաշարային այլ վնասվածքներ են ստացել:
Սարքն արդեն իսկ հսկայական դրական ազեցություն է ունեցել այն մարդկանց բուժման հարցում, որոնց ձեռքերը սահամանփակ զգացողություններ ունեն կամ սահամանփակ շարժումներ են կարողանում անել:
Ձեռնոցը կոչվում է Mobile Music Touch (MMT):










































