Գյումրու «Շիրակ»-ի պաշտոնականկայքը տեղեկացնում է, որ ակումբը չարտերային չվերթով քիչ առաջ ժամանեց «Բեն Գուրիոն» օդանավակայան։ Ակումբի նախագահ Արման Սահակյանի գլխավորած 29 հոգանոց պատվիրակությունը Իսրայել ժամանեց լյուքս դասի ինքնաթիռով։
Վաղը հայկական ակումբն Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում առաջին հանդիպումը կանցկացնի Թել-Ավիվի «Բնեյ-Յեհուդա»-ի դեմ։
Այսօր երեկոյան կկայանա Վարդան Բիչախչյանի թիմի մարզումը «Ռամատ Գան» մարզադաշտում։







































