Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը մեկնաբանել է թիմում մնալու իր որոշումը:
«Այն, որ Մոուրինյոն խոսեց ինձ հետ, նաև իմ ընտանիքի և թիմակիցների աջակցությունն ինձ ուժ տվեցին մնալու «Ռեալ»-ում և լավատեսորեն տրամադրվելու առաջիկա մրցաշրջանից առաջ:
Այս անգամ ես կկարողանամ մասնակցել թիմի ողջ նախամրցաշրջանային պատրաստությանը: Ես ինձ շատ լավ եմ զգում և անհամբեր սպասում եմ մարզումների մեկնարկին:
Ցանկանում եմ կրկին տիտղոսներ նվաճել: Չեմ զղջում իմ որոշման համար»,- ասել է Իգուաինը:







































