Վերջին շրջանում Պրահան առավել հայտնի է դառնում գեյ զբոսաշրջիկների շրջանում: Չեխիայի մայրաքաղաքում նրանց համար մշակվում են նոր առաջարկներ՝ ուղղված այն բանին, որ նրանց այցելությունը մայրաքաղաք դառնա առավել հարմարավետ: Մասնավորապես, վերջերս հանրությանը ներկայացվել էր Պրահայի «գեյ քարտեզը» (Prague Gay Map):
Դրանում տեղեկություններ են պարունակվում միասեռականների համար կազմակերպվող միջոցառումների մասին, տրված են զվարճանքի կենտրոնների ու այն վայրերի նկարագրությունը, որտեղ հնարավոր է հանգստանալ: Այս մասին հաղորդում է Travel-Ը:
Հրատարակության մեջ մտել են 11 գեյ բարեր, 5 պարային ակումբներ, 6 սրճարաններ ու ռեստորաններ, 5 սաունա և էրոտիկ ակումբներ: Դրանց մեծ մասը տեղակայված է Պրահայի պատմական կենտրոնում:
Գեյ տուրիզմը Պրահայում սկսեց զարգանալ 1990-ականներից: Ներկայումս Պրահան սեռական փոքրամասնություններին առաջարկում է մի շարք ծառայություններ, էքսկուրսիաներ քաղաքում, այցելություններ վերոնշյալ հաստատություններ։ Քաղաքում երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է գեյ փառատոն:











































