Իսպանական մամուլի տեղեկացմամբ` երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բասկեն գովեստի խոսքեր է հղել թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Կարլես Պույոլին:
Դել Բոսկեն նշել է, որ կցանկանար կրկին տեսնել Պույոլին ազգային հավաքականում:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2012 թվականի առաջնությունից առաջ ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել և բաց թողել հեղինակավոր մրցաշարը:
«Կտեսնենք, թե ինչպես Կարլեսը կխաղա «Բարսելոնա»-ում: Պույոլը հիանալի ֆուտբոլիստ է և կարող է ազգային ընտրանու կազմում անցկացնել իր 100-րդ հանդիպումը: Հուսով ենք` դա նրան կհաջողվի»,- ասել է դել Բոսկեն:







































