Ավստրիայի Ստալհոֆեն քաղաքի դատարանն արգելել է ընտանի եղջերավորների տերերին կենդանիների վզից զանգակ կախել, եթե նրանք գտնվում են բնակելի տների մոտ: Նման որոշման հիմքում ֆերմերներից մեկի հարևաններից ստացված բազմաթիվ դժգոհություններն են առ այն, որ զանգակների ձայնը խաթարում է իրենց գիշերային անդորրը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ֆերմերը փորձել է դատարանին համոզել, որ կովերի վզից կախված զանգի արձակած հնչյունները հանգստացնող էֆեկտ ունեն՝ ինչպես կենդանիների, այնպես էլ նրանց տերերի համար:
Դատարանը վճիռը կայացրել է հօգուտ հարևանների և կարգադրել, որ կովերի վզին զանգակ չպետք է կախվի բնակելի շինությունների մոտ. օրինախախտը կտուգանվի:










































