Լոնդոնի «Չելսի»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` ակումբի գործընկեր է դարձել «Գազպրոմը»: Համաձայնագիրը նախատեսված է 3 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ ընթացիկ ամսվա ընթացքում «Գազպրոմ»-ը դարձել է նաև ՉԼ գավաթի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունների պաշտոնական գործընկեր:
Ռուսաստանում գլոբալ էներգետիկ ընկերությունը հովանավորում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ին: «Գազպրոմ»-ը հանդիսանում է նաև գերմանական «Շալկե-04»-ի և սերբական «Ցրվենա Զվեզդա»-ի գործընկեր:









































