Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հարցազրույց է տվել «Ֆուտբոլ+» շաբաթաթերթին:
«Օգոստոսի 15-ին Բելառուսի հավաքականի հետ կայանալիք ստուգողական հանդիպումն ինձ այնքան չի հուզում: Ավելի կարևոր է Մալթայի հավաքականի հետ հանդիպումը:
Հույս ունեմ, որ Գևորգ Կասպարովը մինչ այդ կվերականգնվի: Ինչ վերաբերում է այլընտրանքային տարբերակին, ապա «Շիրակի» դարպասապահ Արթուր Հարությունյանը վատ հանդես չի գալիս»,- ասել է Մինասյանը:








































