Friday, 19 06 2026
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի

Ջավախքում հիմնախնդիրներ միշտ են եղել. ԱԺ նախկին պատգամավոր

Ջավախքում հիմնախնդիրներ միշտ են եղել, սակայն Հայաստանի և Վրաստանի ջերմ հարաբերությունների արդյունքում դրանց պարբերաբար լուծումներ են տրվում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ծնունդով ջավախքցի Հայկ Սանոսյանը:

«Փառք Աստծո, մեր երկրների միջև լավ հարաբերություններ են հաստատված, ինչի շնորհիվ էլ խնդիրները լուծում են գտնում: Դրա վառ ապացույցը Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ տալն էր: Նույն կերպ պետք է լուծել նաև հայոց լեզվի խնդիրը: Պարզապես մենք չպետք է սրենք իրավիճակը, այլ պայքարենք ու ճանապարհներ հարթենք հարցերի լուծման համար: Իհարկե, ամեն ինչ անթերի չէ, բայց պետք է անել ամեն բան՝ ընթացքում լուծելու առկա բոլոր խնդիրները»,- ասաց նա:

ԱԺ նախկին պատգամավորը կողմնակից է վիրահայերի՝ վրացերենի իմացությանը: «Միաժամանակ, խիստ դեմ եմ, որ հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի հոբելյանական միջոցառումներն անցկացվում են ռուսերենով և դրանց ժամանակ քաղաքական կոչեր են հնչում»,- ասաց նա:

Հայկ Սանոսյանի խոսքով՝ իր եղբայրներն իրենց անձնական օրինակով Ջավախքում ներդրումներ անելով և 7-8 հարյուր աշխատատեղ ստեղծելով՝ նպաստում են ջավախքցիների՝ հայրենիքից չհեռանալու գործին:

«Նրանք կայացած բիզնեսմեններ են, թողել են Ռուսաստանի նման հրաշք երկիրն ու եկել են Ջավախք՝ իրենց բիզնեսն այնտեղ ծավալելու: Իմ երկու տղաներն էլ, մեկը՝ 20 տարեկան, մյուսը՝ 17, ևս ապրում ու արարում են Ջավախքում»,- ասաց նա:

Անդրադառնալով աշնանը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ Սանոսյանը վստահություն հայտնեց, որ կհաղթեն գործող իշխանությունները:

«Առաջին լրատվական»-ի հարցին՝ ո՞ւմ է պաշտպանում վիրահայ համայնքը՝ իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը, նախկին պատգամավորը պատասխանեց. «Տոկոսային հարաբերությամբ հայերը իշխանական դաշտում են՝ չնայած քիչ չեն նաև ընդդիմության կողմնակիցները»:

Ամփոփելով՝ Հայկ Սանոսյանն ընդգծեց, որ անվերապահորեն հավատում է Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, իսկ նախագահական ընտրություններին սատարելու է Սերժ Սարգսյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում