«Զիմբրու»-ի նախկին ֆուտբոլիստ Բորիս Չեբոտարն իր տան մոտ մահացած է հայտնաբերվել: Հարևանները ենթադրում են, որ նա որոշել է վերջ տալ կյանքին և նետվել է 4-րդ հարկից: Ներկայումս պարզվում են ֆուտբոլիստի մահվան իրական պատճառները:
Չեբոտարը Մոլդովայի ազգային հավաքականի և «Զիմբրու»-ի ֆուտբոլիստ է եղել: Վերջին տարիներին նա աշխատել է «Զիմբրու»-ի պատանի ֆուտբոլիստի նախապատրաստման կենտրոնում: Չեբոտարը 37 տարեկան էր:








































