«Նապոլի»-ի հարձակվող Էդիսոն Կավանին պատրաստ է բանակցություններ սկսկել «Չելսի»-ի հետ` «Սթենֆորդ Բրիջ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ, սակայն միևնույն ժամանակ նա ցանկանում է «արիստոկրատներ»-ի առաջատար ֆուտբոլիստների համաձայնագրերին համարժեք պայմանագիր ստորագրել:
Daily Mail-ի տեղեկացմամբ` Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվողի ներկայացուցիչները հայտնել են «Չելսի»-ի ղեկավարությանը, որ իրենց հաճախորդը ցանկանում է ստանալ 150 000 ֆունտ շաբաթական աշխատավարձ: Նշենք, որ նման վարձատրություն լոնդոնյան ակումբում ունեն միայն Ջոն Թերին, Ֆրենկ Լեմպարդը և Ֆերնանդո Տորեսը:
Կավանին, ում տրանսֆերը կարող է արժենալ 35 մլն ֆունտ, Ռոբերտո Դի Մատեոյի գլխավորած թիմում կարող է փոխարինել Դիդյե Դրոգբային:












































