Friday, 12 06 2026
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար

Վերջնագրերի լեզվո՞վ

Այս օրերին Շիրակի մարզային հեռուստատեսություններով հեռարձակվում է Գյումրիի քաղաքապետարանի մի ուշագրավ հայտարարություն, որն ավելի շատ նման է նախազգուշացման կամ վերջնագրի: Վերջինս ուղղված է 2010թ. Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած այն անօթևան ընտանիքներին, ովքեր տնակներում չեն բնակվում և մինչև օրս չեն տեղափոխվել բնակվելու նորակառույց բնակարաններում: Հայտարարության համաձայն` կիրականացնեն բնակարանների վերաբաշխում, եթե այդ ընտանիքները շուտափույթ կերպով չբնակեցնեն Մուշ-2 թաղամասի իրենց բնակարանները: Հայտարարությանը կից ընթերցվում են նաև տասնյակ քաղաքացիների անուն- ազգանուններ:
Այստեղ զարմանալին մասնավորապես այն է, որ աղետի գոտում երկրաշարժից անօթևան ընտանիքներին բնակարանների բաշխումն իրականացվում է ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման համաձայն (http://shirakcentre.org/images/stories/pdf_orensdrutyun/4321%20voroshum_doc.pdf), որում նման պատճառաբանությամբ բնակարանների վերաբաշխում պարզապես նախատեսված չէ: Առավել ևս, ՏԻՄ-երի ղեկավարներից, ինչպես նաև մարզպետներից դեռ վաղուց է վերցված անօթևան ընտանիքներին համապետական միջոցներով կառուցված բնակարանների բաշխման գործառույթը: Եվ ՀՀ կառավարության մեկ այլ` 2008 թ. նոյեմբերի 6-ի 1288-Ն որոշման համաձայն` բնակարանները հատկացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարը, իր հրամանով ստեղծված հանձնաժողովի միջոցով:
Ավելին, գործող օրենսդրությամբ, պետության և բնակարան ստացած քաղաքացիների միջև կնքվող պայմանագրերի համաձայն` բնակարանները Մուշ-2 թաղամասում հատկացվում են անվարձահատույց, իսկ 23 տարի պարտադրված անօթևանի կարգավիճակում գտնված քաղաքացիները այլևս իրենցը համարվող բնակարանների պատկանելությունը որոշում են զուտ սեփական հայեցողությամբ:

Ուստի գոնե մեզ համար անհասկանալի է մնում որևէ օրինական հիմք չունեցող նման բովանդակությամբ հայտարարության տարածման տրամաբանությունը:

Անտարակույս, կարելի է ընդամենը գուշակել նման քայլի դրդապատճառը: Գուցե դա արվում է Մուշ-2 թաղամասի բնակեցումն արագացնելու նպատակով: Բայց մի՞թե ընդունելի կարելի է համարել ընտրված մեթոդը, այն է` իշխանության մակարդակով, օգտվելով քաղաքացիների անիրազեկությունից, նրանց թյուրիմացության մեջ գցելը և բնակեցումը չհիմնավորված վերջնագրերի ճանապարհով արագացնելը: Եթե այնուամենայնիվ հենց դա է նման քայլի դրդապատճառը, ապա ուզում ենք հավաստիացնել, որ ընտրված մեթոդը հաստատ լավագույնը չէ:

Ցավում ենք, որ Մուշ-2 թաղամասի բնակեցման ձգձգումների վերաբերյալ առավել լուրջ ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, քաղաքացիների տեղափոխման ձգձգումների հիմնական պատճառները վեր հանելու և դրանց վերացմանն օգնելու, տեղափոխման գործում դժվարություններ ունեցող սոցիալապես առավել ծանր պայմաններում գտվող ընտանիքներին շոշափելի աջակցություն ցուցաբերելու փոխարեն, ընտրվել է նման մեթոդ: Հուսով ենք` մեր այս հայտարարությունից հետո կդադարեցվի նման բովանդակությամբ և առհասարակ որևէ օրինական հիմք չունեցող հայտարարություն-զգուշացումների հրապարակումների ավանդույթը:

Վերջում նաև ավելացնենք, որ անցած ամսին Գյումրիի քաղաքապետարանի կողմից հեռարձակվում էր նմանատիպ մեկ այլ հայտարարություն ևս, որում մասնավորապես ասվում էր, թե Մուշ-2 թաղամասում 2010 թվականին բնակարան ստացած ընտանիքները պարտավոր են մինչև սույն թվականի փետրվարի 28-ը տեղահանել իրենց ժամանակավոր կացարանները: Հակառակ դեպքում քաղաքապետարանը սպառնում էր փետրվարի 28-ից հետո տնակները տեղահանել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից` առանց հաշվի առնելու տվյալ կացարանները տնօրինողների կարծիքը: Այդ հայտարարության կապակցությամբ ևս մենք պարտադրված էինք հայտնել մեր հրապարակային մտահոգությունը, որով հանրապետական, մարզային և տեղական իշխանություններին կոչ արեցինք առանց այդ էլ մեծ վիշտ ու զրկանքներ կրած անօթևաններին ևս մեկ անգամ չպատճառել անհանգստություն և ինչպես անցած, այնպես էլ ընթացիկ տարում բնակարան ստացող բազմանդամ ընտանիքներին թույլատրել պահպանել իրենց ժամանակավոր կացարանները, այդպիսի ընտանիքներին հնարավորություն տալ անվճար օրինականացնելու իրենց ժամանակավոր կացարանները տարածքների հետ մեկտեղ: Ի դեպ, մեր այդ հայտարարությունից անմիջապես հետո դադարեցվեց մարզային հեռուստատեսություններով քաղաքապետարանի այս հայտարարություն-նախազգուշացման հեռարձակումը:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Գյումրի
14.02.2011 թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում