Զլատան Իբրահիմովիչը համաձայնեցրել ՊՍԺ-ի հետ իր անձնական պայմանագրի պայմանները:
Իտալական մամուլի տեղեկացմամբ` երեկ երեկոյան ֆուտբոլիստը համաձայնության է եկել թիմի ղեկավարության հետ հետագա համագործակցության վերաբերյալ: Շվեդ հարձակվողի պայմանգիրը նախատեսված կլինի 3 տարի ժամկետով` տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով:
Տրանսֆերային գործարքի արժեքը կկազի 23 մլն եվրո: Վաղը ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից հետո պաշտոնապես կհայտարարվի նրա տեղափոխության մասին:










































