ABC –ի հաղորդմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը նոր պայմանագիր է առաջարկել Գոնսալո Իգուաինին: Բանակցությունները վերջնական փուլում են: Կողմերին անհրաժեշտ է համաձայնեցնել միայն կնքվելիք պայմանագրի ժամկետը, որը կարող է նախատեսված լինել 5 կամ 6 տարով:
Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 4.5 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվողը նախատեսված ժամկետից 1 շաբաթ շուտ ընդհատեց արձակուրդը և միացավ իր թիմին` նախապատրաստվելով նոր մրցաշրջանին:



































