Իսպանական Լա Լիգայի մեկնարկից մոտ 1 ամիս առաջ բուքմեյքերները վստահ են, որ առաջին հորիզոնականի համար կրկին պայքարելու են միայն «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն:
AS-ը տեղեկացնում է, որ բուքմեյքերները նախապատվությունը տալիս են «արքայական ակումբ»-ին, որի հաղթանակի հնարավորությունը գնահատում են 1.8 գործակցով: «Բարսելոնա»-ի չեմպիոնության գործակիցը 2.05 է:
Ըստ սահմանված գործակիցների «Ռեալ»-ին ու «Բարսելոնա»-ին նախորդում են Մադրիդի «Ատլետիկո»-ն, Բիլբաոյի «Ատլետիկ»-ը, «Վալենսիա»-ն ու «Մալագա»-ն (չեմպիոնությունը գնահատվում է 67 գործակցով):









































