Yahoo! համացանցային խոշորագույն ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Google որոնողական հսկայի թոփ մենեջերներից մեկը` Մարիսա Մայերը։ Այս մասին հաղորդում է Asscoiated Press գործակալությունը։
Այսօրվանից նա կսկսի կատարել իր պարտականությունները։ Նա կդառնա վերջին 5 տարիների Yahoo!-ի 5-րդ ղեկավարը։ Google-ում նա պատասխանատու էր քարտեզների հետ կատարվող աշխատանքների համար։ Ակնկալվում էր, որ Yahoo!-ի գլխավոր տնօրենի պաշտոնին կնշանակվի Ռոս Լևինսոնը, ով ղեկավարում էր ընկերությունը Սքոթ Թոփսոնի սկանդալային պաշտոնանկությունից հետո, որն իր կենսագրական տվյալներում կեղծ տեղեկություններ էր հաղորդել ստացած կրթության վերաբերյալ։
Թեպետ Yahoo!-ն շարունակում է մնալ աշխարհի ամենաշատ այցելվող կայքերից մեկը, սակայն այն լուրջ խնդիրներ ունի փոփոխվող շուկայում իր դիրքն ամրապնդելու գործում։








































