Մանուել Սերխիոն` Ժոզե Մոուրինյոյի փիլիսոփայության նախկին դասախոսը Emol-ին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել մարզչի վերաբերյալ:
«Մոուրինյոն իսկական առաջատար է` մեծ ներուժով և ապագայի հստակ գիտակցմամբ: Նա ցանկանում էր հասկանալ ֆուտբոլի իմաստը և չէր դիտարկում այն որպես հասարակ ֆիզիկական ակտիվություն: Ֆուտբոլի մասին պատկերացում կազմելու համար պետք է հականալ մարդկային հոգեբանությունը: Մոուրինյոն իր սաների մեջ դաստիարակում է ոչ միայն տեխնիական, այլև հոգեկան որակներ:
Մոուրինյոն հանճար է, այդ է պատճառը, որ նրան շատերն են քննադատում և դժվարությամբ են հասկանում: Մոուրինյոն հանճարեղ մասնագետ է, իսկ մյուսները ֆուտբոլային հասարակ մարզիչներ են»,- հայտարարել է Մանուել Սերխիոն:









































