Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` թիմի հարձակվող Լիոնել Մեսսին մեկն է այն 14 ֆուտբոլիստներից, ովքեր կմասնակցեն ակումբի առաջին ուսումնամարզական հավաքին:
Հարկ է նշել, որ Մեսսին երկրորդ անգամ է իր մարզական կարիերայում մասնակցում «Բարսա»-ի նախամրցաշրջանային պատրաստության ողջ փուլին. 2009 թվականին նա կրճատել էր իր արձակուրդը թիմին միանալու համար:
Անցյալում հարձակվողն ուշացումով էր միանում մարզումներին Արգենտինայի ընտրանու հետ տարբեր մրցաշարերին, ինչպիսիք են աշխարհի երիտասարդական առաջնությանը, Պեկինում կայացած 2008 թվականի Օլիմպիական խաղերին, 2010 թվականի աշխարհի աաջնությանը, մասնակցելու պատճառով:




































