Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը չի բացառում, որ մի քանի տարի անց կարող է հանդես գալ Բրազիլիայի առաջնությունում:
Բրազիլական մամուլին տված հարցազրույցում Եվրոպայի գործող չեմպիոնն ասաց, որ իրադարձությունների նման զարգացումը գրավիչ է իր համար:
«Ֆուտբոլիստներին միշտ հաճելի է խաղալ բարձրակարգ ակումբներում: Բրազիլիայի առաջնությունը լավագույնների թվում է: Այդ առաջնությունում խաղալը շատ հաճելի է: Հնարավոր է` ապագայում խաղամ բրազիլական ակումբներից մեկում: Այդ հարցը պետք է քննարկեմ կնոջս հետ: Բայց իրադարձությունների նման զարգացումը գրավիչ է ինձ համար»,- հայտարարել է Վալդեսը:









































