ՌԴ Պետդումայի խորհրդարանականները 2012 թ. աշնանը մշակում են փոփոխություններ ԵԱՀԿ-ի կանոնակարգի վերաբերյալ, որը նախատեսում է պատասխանատվություն այս կազմակերպության անդամներից մեկի կողմից տրված գիտակցված սխալ տեղեկատվության դեպքում: Ակս մասին հուլիսի 16-ին գրել է «Իզվեստիա» թերթը:
«Պետդուման կստիպի ԵԱՀԿ խորհրդարանին պատասխան տալ իր խոսքերի համար»,- փոփոխությունները մեկնաբանել է «Եդինայա Ռոսիայի» պատգամավոր Իլյա Կոոստունովը:
Ներկայացված կեղծ, գիտակցաբար արված սխալ տեղեկատվության համար, նրա խոսքով, պատասխանատվության աստիճանը պետք է լինի պախարակումից և աղբյուրի նկատմամբ անվստահության հայտնումից մինչև քրեական պատասխանատվություն:
Ընդ որում` փոփոխությունները պետք է վերաբերեն ոչ միայն ԵԱՀԿ խորհրդարանի անդամներին, այլև նրանց հրավիրած անձանց:
Դա, ըստ խորհրդարանականի, կստիպի ԵԱՀԿ խորհրդարանականներին լինել ավելի «կոռեկտ իրենց եզրակացություններում»:











































