ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան, ով փարիզյան ակումբ է տեղափոխվել «Միլան»-ից, նշել է, որ կայացրել է իր կյանքի ամենաբարդ որոշումը: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի իրավունքների դիմաց 42 մլն եվրո է վճարվել:
27-ամյա բրազիլացին նոր ակումբի հետ 5 տարի ժամկետով պայմանագիր է ստորագրել: Սիլվայի տարեկան աշխատավարձը 7.5 մլն եվրո կկազմի:
«Կայացրել եմ իմ կյանքի ամենաբարդ որոշումը: Շնորհակալ եմ «Միլան»-ին` ամենի համար»,- Twitter-ի իր էջում գրել է ֆուտբոլիստը:






































