Պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն և նրա ռուս հարսնացուն` Իրինա Շեյկն առանձնատուն են ձեռք բերել Պորտուգալիայի հյուսիսում, ինչի համար 4 մլն ԱՄՆ դոլար են վճարել: Այն տեղակայված է «Պերեդա-Գերեշ» ազգային արգելոցի տարածքում: Առանձնատուն կարելի է հասնել միայն օդային ճանապարհով` ուղղաթիռով:
Տունը զբաղեցնում է շուրջ 800 քմ տարածք: Այն կառուցվել է 1 տարվա ընթացքում, քանի որ էկոլոգիական նկատառումներով շինանյութերը բեռնատարներով տեղափոխելն անհնարին է եղել:
Ավելի վաղ Ռոնալդուն գիշերային ակումբ է բացել պորտուգալական Ալգարվա քաղաքում: Ակումբը կրում է Seven անվանումը, ինչը նշանակում է 7` ֆուտբոլիստի մարզաշապիկի համարը Մադրիդի «Ռեալ»-ում:
«Եվրո-2012»-ում Պորտուգալիայի ազգային հավաքականի պարտությունից հետո Ռոնալդուն հանգստանալու է մեկնել:






































