Gazzetta dello Sport-ի հավաստմամբ` անգլիական «Տոտենհեմ»-ը հետաքրքրվում է իտալական «Ինտեր»-ի բրազիլացի դարպասապահ Ժուլիո Սեզարի ծառայություններով:
32-ամյա դարպասապահի` «Ինտեր»-ի հետ կնքած պայմանգրի ժամկետը լրանում է 2014 թվականի հունիսի 30-ին, բայց նա կարող է լքել թիմը, քանի որ վերջերս իտալական ակումբը ձեռք է բերել Սամիր Հանդանովիչի տրանսֆերը:
Ժուլի Սեզարը «Ինտեր»-ի կազմում հանդես է գալիս 2006 թվականից: 2011/12թթ մրցաշրջանում Ա Սերիայի շրջանակներում դարպասապահը խաղադաշտ է դուրս եկել 33 հանդիպումներում `բաց թողնելով 43 գնդակ:








































