Tuttosport-ի տեղեկացմամբ` այսօրվանից «Միլան»-ի մարզաբազային կից սպորտային պարագաների խանութում Իբրահիմովիչի ազգանվամբ մարզաշապիկները վաճառվում են 5 եվրոյով: Նման զեղչերը կապված են 31-ամյա ֆուտբոլիստի` մոտ ժամանակներս ՊՍԺ տեղափոխության հետ:
Հիշեցնենք, որ երեկ «Միլան»-ը պաշտոնապես հայտարարել է Տիագո Սիլվայի իրավունքների վաճառքի մասին: Տրանսֆերայհին գործարքի արժեքը կազմել է 42 մլն եվրո: Ներկայումս Իբրահիմովիչի գործակալը բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ` իր հաճախորդի ապագա աշխատավարձի վերաբերյալ:
Անցած մրցաշրջանում հարձակվողը «Միլան»-ի կազմում անցկացրել է 40 հանդիպում` բոլոր մրցաշարերում դառնալով 33 գոլի հեղինակ: Ա Սերիայում խփած 28 գոլերի շնորհիվ Իբրահիմովիչը դարձել է առաջնության լավագույն ռմբարկու:







































